• Երեքշաբթի-շաբաթ՝ 10։30-17:00
    Կիրակի՝ 10։30-16:00
    Հանգստյան օր՝ երկուշաբթի
  • Հավերժի ճամփորդը. մաս 1-ին

Բարի գալուստ Հովհաննես Թումանյանի թանգարան

Սա մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Այստեղ հասնելու համար դուք մագլցելու եք 54 աստիճան, գուցե մի քիչ էլ հոգնելու եք: Բայց եթե իմանաք՝ ինչ խորհուրդ ունի այդ թիվը, ձեր հոգնությունը կվերափոխվի հուզմունքի: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են թանգարանում: Բայց չկարծեք, թե դրանք սոսկ անցյալի քարացած պատկերներ են: Ոչ, այստեղ անցյալը շնչում է, դառնում ներկա և օգնում մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրում է մեր հայացքը հողից, բարձրացնում է վեր՝ դեպի Տիեզերք, դեպի հավերժություն:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ