Այս տարի «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոնը իրականացվում է 3-րդ անգամ:
Նախորդ երկու տարիներին փառատոնին մասնակցած յոթսարեցիների թիվը հատել է 1000-ի շեմը:
Ողջ գիտահետազոտական որոնման ընթացքում մասնակիցները աշխատել են պատմամշակութային ժառանգության առաջատար մասնագետների ուղղորդմամբ և աջակցությամբ: Հասանելիություն են ունեցել հազվագյուտ թանգարանային և գրադարանային հավաքածուների, ձեռք են բերել արշավներ գնալու փորձ, որոնք սոսկ արշավ լինելուց վերածվել են գիտական և հետախուզական ուսումնասիրությունների: Հայաստանի ամենահեռավոր գյուղերում, աշակերտից մինչև համայնքի ղեկավար, ներգրավվել են տեղի պատմամշակութային ժառանգության հայտնաբերմանը: Որոշ դեպքերում փառատոնի մասնակիցներին հաջողվել է մաքրել և որոշակի պահպանման գոտի սահմանել իրենց հայտնաբերած հուշարձանի համար, որն էլ փաստացի համալրել է մեր հուշարձանների շարքը:
Ուսումնասիրությունների արդյունքում հավաքագրված ողջ տեղեկատվությունը ունեցել է շարունակականություն պատմամշակութային ժառանգությունը հետազոտող կազմակերպություններում` Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երկրաբանական թանգարաններ, համայնքային դպրոցներ և այլն: Նախապատրաստվում է նախորդ տարիների լավագույն աշխատանքների ժողովածուի հրատարակություն:
Ունենալով նախորդ տարիների փորձը և մրցույթ-փառատոնի արձանագրած հաջողությունը, շտկումներով և կատարելագործված մեկնարկում է «Յոթը սարի ետևում 2022» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:
Այս տարի ևս նախագիծը հնարավություն է տալիս Հայաստանում, Արցախում և Ջավախքում ապրող մեր հարենակիցներին դառնալ հետախուզող գիտնական և ի հայտ բերել հայրենի բնակավայրում թաքնված հազվագյուտ գանձերը:
Ուրեմն, մասնակցի՛ր փառատոնին, ուսումնասիրի՛ր և գտի՛ր խորը թաքնված և առեղծվածային պատմություններ:
Ի՞նչ է նշանակում լինել մրցույթ-փառատոնի մասնակից.
Փառատոնի թե՛ անհատական, և թե՛ խմբային մասնակիցները դառնում են հետախույզ-գիտնականներ, որոնց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումը, պահպանումը և հանրայնացումը:
Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը:
Գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:
Այս տարի նախագծի կազմակերպիչները հայտարարում են միայն 1 մրցութային կատեգորիա, որին պետք է համապատասխանի Ձեր ընտրած թեման:
Լավագույն ուսումնասիրություններն արժանանալու են դրամական և խրախուսական մրցանակների:
Դե՛ ինչ, հավաքի՛ր ընկերներիդ, ընտրի՛ր քո բնակավայրի մշակութային ժառանգության օբյեկտը և մասնակցիր մրցույթ-փառատոնին:
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար հարկավոր է պարտադիր կերպով ծանոթանալ.
ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
և լրացնել մասնակցության հայտաձևը:
Ընտանեկան մասնակցության հայտ
Խմբային մասնակցության հայտ
Անհատական մասնակցության հայտ
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 29-ը: