Մեծ է եղել Հովհաննես Թումանյանի հետաքրքրությունը տարբեր գիտությունների, այդ թվում՝ երկրաբանության նկատմամբ: Գրողի ծննդավայրը՝Լոռին, հարուստ է բնական հանածոներով: Դրանց ուսումնասիրությունը խիստ կարևորելով՝ նա հաճախ էր արտահայտում իր որդիներից մեկի՝ երկրաբան դառնալու ցանկության մասին: «Լոռին մեծ ապագա ունի – հանքերով հարուստ երկիր է. Երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա՛յ, ֆրանսիացիքԱլավերդուպղնձահանքի տերն են դարձել», հորդորում էր ավագ որդուն՝Մուշեղին:
1914 թ. հունվար ամսին բանաստեղծին է այցելում Լիեժի համալսարանն ավարտած երկրաբանՀովհաննես Կարապետյանը: Նրա մասին շատ բարձր կարծիք ուներ Թումանյանը: Ավելի ուշ՝ 1937 թ. Հովհ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբԵրևանումպետք է հիմնադրվեր Երկրաբանության թանգարան, որն այսօր կրում է գիտության վաստակավոր գործչի անունը: Մասնագիտական երկար զրույցի ընթացքում Թումանյանը հյուրին ցույց էր տալիսԼոռուՁաղի ձորի հանքերից բերված նմուշները: Նրա ոգևորությունն այնքան մեծ էր, որ որոշել էր հայտ ներկայացնել այդ հանքերը հետազոտելու և օգտագործելու համար: Հավանաբար հենց այս ոգևորության արդյունք է հանքարերի հավաքածուների, թեմատիկ ալբոմների և համապատասխան գրականության նմուշների առկայությունը նրա անձնական հավաքածուում, որը պահվում են Երևանում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում:
Ցուցանմուշներից մեկը ներկայացնում է «Ուրալյան և սիբիրյան հանքաքարերի հավաքածուն» (Коллекция уральских и сибирских минералов):
Սև գրքատիպ տուփում համապատասխան համարակալմամբ ներառված է 50 տեսակ հանքաքարի նմուշ: Տուփի չափսը ՝ 26x37x2.5: Տուփի կազմին առկա է Թումանյանի անձնական գրադարանի կնիքի հետքերը: Հավաքածուն 1981 թ. մայիս 25-ին 500 ռ. ձեռք է բերվել Թումանյանի ընտանիքից և հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ859/ՀԲ977:
Հաջորդ ցուցանմուշը «Հանքաքարերի և ապարների հավաքածուն» է («Коллекция минералов и горных пород»): Տուփում համապատասխան համարակալմամբ ներառված է 50 տեսակ հանքաքարի նմուշ: Չափսը տուփի՝ 26x37x2.5: Կազմին փակցված է «Համաշխարհային փոստային միության» կողմից թողարկված բացիկների բացառիկ հավաքածուից մի օրինակ: Բացիկների այդ հավաքածուն թողարկվել է 1900-1917 թթ., որտեղ ներկայացվում էր Կասպից ծովիավազանին պատկանողՉուսովայա գետը: Շարքի նպատակն է եղել ուշադրություն սևեռելու գետին հարակից հանքերի և գործարանների անխնա ու ոչ ճիշտ շահագործման արդյունքում դրա վտանգվածության խնդիրը: Տարիներ անց կինոսցենարիստ Ռոման Տենզինը պետք է անդրադառնար այս ամենին իր «Чусовая – забытая река великого будущего» (Չուսովայա – փառահեղ ապագայի մոռացված գետը) փաստավավերագրական-գեղարվեստական ֆիլմում:
Հովհ. Թումանյանին պատկանող հանքաքարերի հավաքածուի տուփին փակցված է բացիկների շարքից 326-րդը, որտեղ պատկերված է «Ուտկինսկի զավոդ» գյուղաքաղաքի տեսարանը:
Կից առկա է ուղեցույց-գրքույկ՝ տպագրված 1914 թ.Եկատերինբուրգում՝ Ա. Ռ. Վելցի հրատարակչությունում: Գրքույկը վերնագրված է՝ «Коллекция минералов, расположенная по систем ДЭНА, и горных пород»:Ջ.Դ.Դենանամերիկացի երկրաբան և կենդանաբան է, որը մշակել է հանքաքարերի դասակարգման հատուկ սիստեմ՝ ըսդ դրանց քիմիական բաղադրության: Եվ ըստ վերոնշյալ բաժանման կարգի՝ տուփում ներկայացված նմուշները դասդասված են ինը խմբում: I. բնական տարրեր – 1. Պղինձ, 2. Գրաֆիտ , II. Ծծմբային միացություններ - 3. Կապար, 4.Պիրիտ, III. Քլորիդային միացություն – 7.Քարաղ, 8. Ֆտորսպար և այլն: Առանձին ներկայացվում են նաև ապարները: Դրանք տուփում ներառում են 37-50 համարների նմուշները՝ 37. Կրաքար, 38. Մարմար, 40.Ալեբաստր և այլն: Գրքույկի վրա սև գրիչով նշված է՝ 1-3 դասարանների համար: Առկա է նաև Հ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը:
Հավաքածուն ներառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ859/ՀԲ978:
Նմանատիպ երրորդ հավաքածուն ներառում է հանքաքարերի 150 նմուշ: Չափսը տուփի՝ 35x45x3: Հավաքածուն 1981 թ. մայիս 25-ին 500 ռ. ձեռք է բերվել Թումանյանի ընտանիքից և պահվում է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ859/ՀԲ976: Գրողի աշխատասենյակում տեղադրված բամբուկե դարակաշարին կարող ենք տեսնել նաև Հայկական մարմարի հավաքածու, որը Հովհաննես Կարապետյանի նվերն է Հովհաննես Թումանյանին: Ցուցանմուշը ներկայացնում է Հայաստանում հանդիպող մարմարի 10 տարբեր չափսի, ձևի և գույնի՝ մուգ կարմիր, մուգ դարչնագույն, դեղին, կանաչավուն և այլն տեսակներ՝ 7x8x14սմ: Թանգարանի հիմնական ֆոնդում hաշվառանիշն է ԹԹԳԳ81/ՀԲ217:
Նույն տեղում տեսնում ենք նաև գեղեցիկ սպիտակ մարջանի մի բեկոր՝ 3,5x7x2 սմ, ԹԹԳԳ346/ՀԲ221:
Երկու հրաշալի ցուցանմուշները բանաստեղծի այրու՝ Օլգա Թումանյանի նվիրաբերումներն են թանգարանին:
Թումանյանի՝ հանքաքարերի և առհասարակ քարերի նկատմամբ հետաքրքրությունը արտահայտվել է նաև խաղի կազմման միջոցով: Երեխաների կրթությամբ մշտապես մտահոգ մարդը դաստիարակության մեթոդական ամենամեծ գործիքը համարել է խաղը: Այդ առթիվ ասել է. «Գիտությունը, գեղարվեստը, գրականությունը - ամեն ինչ երեխան մանկությունից պիտի սովորի և, որ գլխավորն է, խաղով սովորի, որ հեշտ ու հաճելի լինի: Ամեն ինչ կյանքում խաղ է ու հաճույք և կյանքում ամենալուրջ բանին էլ պիտի նայել որպես խաղի. էն ժամանակ մարդիկ մի բան կսովորեն, մի բան կստեղծեն հաճույքով»: Այս մոտեցմամբ էլ 1915 թ. ծնունդ առան մի շարք հայրենագիտական և ուսուցողական խաղեր, որոնց շարքում է «Թանկագին քարեր»-ը: Խաղի միջոցով երեխան (և ոչ միայն) ծանոթանում է թանկագին և կիսաթանկագին քարերի մեծ ընտանիքի, նաև նռնաքարերի, քորունտի, ծովային քարերի տեսակների: Խաղին կից առկա է հավելված-գրքույկ, որը կազմել և հեղինակել է ԹումանյանիԱրտավազդորդին: Գրքույկում անդրադարձ է կատարվում թանկագին քարերի՝ որպես թալիսմանի օգտագործմանը դեռ հնագույն ժամանակներից: Մեկ-երկու մեջբերում. «Հների կարծիքով թանկագին քարը ազդեցություն ուներ առողջության, գեղեցկության, հարստության, պատվի, բախտի և հաջողության վրա, ու պահում էին որպես թալիսման»: Կամ «Ասում են, թեՊուշկիննէլ շատ էր հավատում զմրուխտին, զմրուխտակապ մատանի ուներ մատին և մեծ կապ էր գտնում էն զմրուխտի ու իր տաղանդի մեջ»... Գրքույկում անդրադարձ է կատարվում նաև քարերի մասին գիտական մոտեցումների, նրանց քիմիական և ֆիզիկական բաղադրություններին, որոնք հակադրվում են ականագործների կարծիքներին: Իհարկե հանրամատչելի լեզվով: Օրինակ՝ «մի քանի ոսկեգույն քարեր կոչվում են տպազիոն, բայց նրանք տարբեր քարեր են, և ընդհակառակը՝ կապույտ շափյուղան և կարմիր սուտակը համարվում էին միանգամայն տարբեր քարեր, այնինչ նրանք միևնույն հանքի՝ քորունտի տեսակներ են, որոնք տարբեր գույն են ստացել պատահականորեն»:
Գրքույկի վերջում տրվում է խաղում առկա թանկագին քարերի հայերեն և ռուսերեն բառացանկը:
Բանաստեղծի անձնական գրադարանում առանձին բաժին են կազմում բնական գիտություններին վերաբերող գրքերը, որոնք նա հավաքել էր իր 3-րդ պահարանում. հանքաքարերին վերաբերող գրականության նմուշներ ևս առկա են՝