Հարգելի բարեկամ,
Մեկնարկում է Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Հայաստանի դպրոցների 8-րդ դասարանի աշակերտների համար Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնած հատուկ ձևաչափով մշակված Թումանյանական օլիմպիադայի առաջին փուլը:
Մեկ ամսվա ընթացքում Հովհ. Թումանյանի թանգարանը հայաստանյան 486 դպրոցից Օլիմպիադային մասնակցելու հայտ է ստացել։
Ինչպես գիտեք մարտի 23-ին, ժամը 12.00-ին հայտագրված դպրոցներում կսկսվի թումանյանական օլիմպիադայի առաջին փուլը: Դպրոցները Հայտագրում նշված էլեկտրոնային հասցեներին նույն օրը, ժամը 10.30-ին կստանան Հարցաշարի օրինակները՝ մասնակից աշակերտների քանակով պատճենելու և ապահովելու համար:
Էլեկտրոնային հասցեների հետ կապված տեխնիկական խնդիրներից խուսափելու համար Հարցաշարը միաժամանակ կտեղադրվի նաև այս հարթակում:
Օլիմպիադայի տևողությունը 90 րոպե է։
Ավարտից հետո, ժամը 14.30-ին դպրոցները կստանան հարցաշարի պատասխանը՝ ստուգումն ավելի հեշտ դարձնելու համար և ամփոփաթերթիկը: Պատասխանը նույնպես կտեղադրվի այստեղ։
Ամփոփումը և արդյունքների հայտնումը՝ թանգարանի էլեկտրոնային հասցեին՝ museum@toumanian.am, մինչև մարտի 24-ը, ժամը՝ 15.00 /ըստ կից Ամփոփաթերթիկի/
Մաղթում ենք Ձեզ հաջողություններ, փոխանցում ենք մեր լավագույն մաղթանքները և առաջարկում ազատ մտածել, լինել հանգիստ, մի կողմ թողնել լարվածությունը և հաճույք ստանալ հարցերին պատասխանելիս:
Թումանյանական օլիմպիադայի կազմկոմիտե