Առածը առնված է առակներից, հեքիաթներից և ուրիշ հին զրույցներից. նրանց իմաստի խտացումն է կարճ ու ամփոփ ձևով: Առածը կյանքի երևույթների բազմակողմանի ու բազմադարյան փորձերի վերջնական եզրակացությունն է: Առածը, ինչպես հնոց խոսք, մեծանաց կամ մեծերի ասած, միշտ ժողովրդի բերանումն է և օրենքի ուժ ու նշանակություն ունի` առանձնապես արևելքում:
— Հովհ. Թումանյան
Խ Ա Ղ Ի Բ Ա Ց Ա Տ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Խաղում են սովորական լոտոյի ձևով: Տախտակները բաժանում են խաղացողների միջև /2-8 խաղացող/, խաղավարը մեկ-մեկ հանում է փոքրիկ քարտերն ու բարձր կարդում քարտի վրա գրվածը, որը առածի սկիզբն է: Խաղացողներն իրենց խաղատախտակների վրա պետք է գտնեն առածի շարունակությունը, գտնելու դեպքում խաղավարը նրանց է հանձնում առածի սկզբնամասը: Ով ամբողջ տախտակը առաջինն է ծածկում` նա էլ հաղթում է: Տախտակը ծածկելուց հետո դուրս է գալիս պատկեր: Առածները նաև համարակալված են, այնպես որ, լոտոն կարելի է խաղալ նաև թվերով:
Խաղը պարունակում է`
• 8 խաղատախտակ
• 96 խաղաքարտ
• բացատրագիր
Պատվիրելու համար
Զանգահարեք՝ (010) 56 00 21
Էլ. փոստ՝ museumshoparmenia@gmail.com
Գինը՝ 5000 դր.
Վճարումը՝
Կանխիկ և անկանխիկ
Առաքումը՝
Երևանում՝ առկա փոխանցմամբ
Մարզերում՝ փոստային