«Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի մանկական գրքեր» ենթամատենաշարով ընթերցողին է հանձնվում Սիբիլ ֆոն Օլֆերսի /1881-1916/ անդրանիկ ստեղծագործությունը` «Ձյունեղեն երազը»: Այն պատմում է փոքրիկ աղջնակի` Մարիլենկենի և նրա մոր սիրո ու քնքուշ կապվածության մասին: Իրադարձությունները տեղի են ունենում ձմեռային գեղեցիկ ու կախարդիչ բնապատկերի միջավայրում, որ մանկան վառ երևակայությամբ կենդանանում է: Այս նուրբ ու գողտրիկ պատմությունը հասցեագրված է մանուկ ընթերցողին, որը, վստահ ենք, հաճույքով կկարդա Մարիլենկենի զարմանալի արկածների մասին: Հրատարակության նպատակն է փոքրիկ ընթերցողին ներկայացնել Հովհ. Թումանյանի անձնական գրադարանում պահվող գերմանական մանկական գրականության հետաքրքիր նմուշերից մեկը` փոխադրված հայերենի:
Էջ՝ 26, չափ՝ 21*30 սմ., կազմ՝ կոշտ
Պատվիրելու համար
Զանգահարեք՝ (010) 56 00 21
Էլ. փոստ՝ museumshoparmenia@gmail.com
Գինը՝ 1500 դր.
Վճարումը՝
Կանխիկ և անկանխիկ
Առաքումը՝
Երևանում՝ առկա փոխանցմամբ
Մարզերում՝ փոստային