Տարեգիրքը նվիրված է մանկական գրականության և բանահյուսության ուսումնասիրությանը: Այն ունի գիտական, գեղարվեստական ու մասնագիտական բաժիններ: Գիտական բաժնում ընդգրկված են հոդվածներ և սեղմ հաղորդումներ մանկական գրականության ու բանահյուսության տարբեր խնդիրների վերաբերյալ: Պարբերաբար վերահրատարակվում են հետազոտական առանձին կարևորություն ունեցող նոթեր: Գեղարվեստական բաժնում ներկայացված են մանկական գրականության բնագիր և թարգմանական փոքրածավալ ստեղծագործություններ, քիչ հայտնի թարգմանական նմուշներ՝ վերցված հնատիպ կամ հազվագյուտ հրատարակություններից:
Տարեգրքի անվանումը փոխառված է «Հասկեր» (1905-1917, 1922) մանկական ամսագրից: Նվիրվում է մեծ երախտավորներ՝ Ստեփան և Կատարինե Լիսիցյանների հիշատակին: Նյութերը տպագրվում են Հովհ. Թումանյանի թանգարանի և ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի խորհուրդների որոշմամբ:
Տարեգիրքը հրատարակում է Հովհ. Թումանյանի թանգարանը:
Գլխավոր խմբագիր՝ Ալվարդ Ջիվանյան
Պատվիրելու համար
Զանգահարեք՝ (010) 56 00 21
Էլ. փոստ՝ museumshoparmenia@gmail.com
Վճարումը՝
Կանխիկ և անկանխիկ
Առաքումը՝
Երևանում՝ առկա փոխանցմամբ
Մարզերում՝ փոստային