Միջազգային հեքիաթագիտական պարբերական է: Հրատարակվում է տարեկան մեկ անգամ: Հանդեսն ունի գիտական հոդվածների, ամենամյա գիտաժողովի նյութերի, նոր հրատարակությունների, ցուցահանդեսների, հաղորոդումների, իրադարձությունների և մատենագիտության բաժիններ: Ուշադրության կենտրոնում հայկական բանահյուսական ու գրական հեքիաթն է, սակայն տպագրվում են նաև այլ մշակույթներին առնչվող նյութեր:
Հանդեսը հրատարակում է Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժինը և Fabula armeniaca ծրագիրը՝ համագործակցությամբ Երևանի պետական համալսարանի: Նյութերը տպագրվում են Հովհ. Թումանյանի թանգարանի և ԵՊՀ ռոմանագերմանկան բանասիրության ֆակուլտետի խորհուրդների երաշխավորությամբ:
Նախագծի հեղինակ և գլխավոր խմբագիր՝ Ալվարդ Ջիվանյան
Պատվիրելու համար
Զանգահարեք՝ (010) 56 00 21
Էլ. փոստ՝ museumshoparmenia@gmail.com
Գինը՝ 2700 դր.
Վճարումը`
Կանխիկ և անկանխիկ
Առաքումը`
Երևանում՝ առկա փոխանցմամբ
Մարզերում՝ փոստային