«Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի մանկական գրքեր» ենթամատենաշարով ընթերցողին է ներկայացվում Սիբիլ ֆոն Օլֆերսի (1881-1916) անդրանիկ ստեղծագործությունը՝ Ձյունեղեն երազը»: Այն պատմում է փոքրիկ աղջնակի՝ Մարիլենկենի և նրա մոր սիրո ու քնքուշ կապվածության մասին: Իրադարձությունները տեղի են ունենում ձմեռային գեղեցիկ ու կախարդիչ բնապատկերի միջավայրում, որ մանկական վառ երևակայությամբ կենդանանում է: Այս նուրբ ու գեղեցիկ պատմությունը հասցեագրված է մանուկ ընթերցողին, որ, վստահ ենք, հաճույքով կկարդա Մարիլենկենի զարմանալի արկածների մասին: Հրատարակության նպատակն է փոքրիկ ընթերցեղին ծանոթացնել Հովհ. Թումանյանի գրադարանում պահվող գերմանական մանկական գրականության հետաքրքիր նմուշներից մեկի հետ՝ հայերեն փոխադրությամբ:
Էջերի քանակը՝
Արևելք-Արևմուտք մատենաշար
Երևան, 2013
ԸՆԹԵՐՑԵԼ ԳԻՐՔԸ