«Մարգարիտներ հայ թարգմանական հեքիաթագրության» ենթամատենաշարով Հովհաննես Թումանյանի թանգարանը ընթերցասեր լայն հասարակությանն է ներկայացնում Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը», «Կարմրիկը» հեքիաթների թումանյանական հրաշալի թարգմանությունները, որոնք հեքիաթի ժանրի բացառիկ ընկալմամբ և պոետական բարձրագույն կատարողականությամբ՝ հայ թարգմանական հեքիաթի չգերազանցված նմուշներ են: Գրքում զետեղված են նաև հեքիաթների գերմաներեն բնագրերը, ինչպես նաև ռուսերեն թարգմանությունները, որոնցից օգտվել է Թումանյանը: Հատորը ձևավորվել է 19-րդ դարասկզբից 20-րդ դարասկզբի հայտնի նկարիչների ստեղծագործություններով: Գրքում ընթերցողը կգտնի հետաքրքիր մեկնաբանություններ հեքիաթներում առկա սիմվոլների մասին:
Էջերի քանակը՝
Արևելք-Արևմուտք մատենաշար
Երևան, 2012
ԸՆԹԵՐՑԵԼ ԳԻՐՔԸ