«ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ …» հեքիաթասացության և բարբառի 7-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ի ոգեկոչում կորցրած ծննդավայրերի
Մեր նախնիներիված ծննդավայրերը վերակենդանում են, քանի դեռ տիրապետում ենք մեր բարբառներին։
100-ամյա ՎԵՐՀՈՒՇ
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 7-րդ փառատոնի մասնակիցները դարձան պատմական Հայաստանի գավառների դեսպանները Երևանյան հանդիսության ժամանակ:
Այս անգամ նրանք ավանդաբար ներկայացվող հեքիաթի փոխարեն հարազատ բարբառով ներկայացրեցին իրենց նախնիների ծննդավայրի պատմությունը, պատմեցին մեծ ծնողների մասին` ինչով էին զբաղվում, ինչ պատմություններ են լսել նրանց մասին:
Փառատոնի յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց ցեղասպանության կամ բռնի տեղահանման հետևանքով իր նախնիների ճակատագիրն ու տեղաշարժը: Օրինակ`
Թորոս Թորանյան, 87 տարեկան - Ջիբին /Կիլիկիա, Ադանա/ - Եգիպտոսի ջրանցք – Բեյրութ – Զահլե - Հալեպ – Երևան,
Գագիկ Եկմալյան, 17 տարեկան – Արճեշ – Վան – Մուշ – Ալաշկերտ – Սարդարապատ – Բյուրակն – Սոգյութլու /Սառնաղբյուր/,
Անի Պետրոսյան – Կծանք /Սասուն/ - Ղարս – Իգդիր – Ներքին Բազմաբերդ,
Արսեն Մադաթյան, 9 տարեկան – Հին Բայազետ – Էջմիածին – Թիֆլիս – Ալմա-Աթա – Նոր Բայազետ - Մարտունի:
Իբրև լրացուցիչ նկարագրություն, մասնակիցները լուսանկարներով ներկայացրեցին նախնյաց կորցրած ծննդավայրը, հարազատներին: Հատուկ ցուցադրություն կազմակերպվեց այն մասունք-իրերից, որոնք պահպանվել էին պատմողների նախնիներից:
Ընտրական փուլ անցած մասնակիցները Երևանում՝ Թումանյանի թանգարանի մատույցներում երկու օր` սեպտեմբերի 18, 19-ին ներկայացրեցին իրենց նախնիների պատմությունը:
Մրցութային առաջին օրը ներկայացան ինը մասնակից (Վան, Հին Բայազետ, Կիլիկիա, Մուշ, Գոման, Քիլիս, Կոպա Բուլանըխ, Հալեպ, Սասուն), երկրորդ օրը`տասներեք մասնակից (Էրզրում, Հադրութ, Խնուս, Հին Բայազետ, Սասուն, Մոտկան, Մուշ, Կեսարիա, Կարս, Հալեպ, Արճեշ, Արծափ):
Երրորդ օրը` Սեպտեմբերի 20-ին մասնագիտացված ժյուրին ամփոփելով երկու օրերի արդյունքները, մասնակիցներին պարգևատրեց հետևյալ մրցանակներով` խրախուսական 15 մրցանակ` ի փառաբանումն հայոց հերոսամարտերի` Վանի, Մուսալեռան, Ուրֆայի, Մալաթիայի, Շապին Գարահիսարի, Զեյթունի, Սասունի, Ագ-Դաղի, Խանասորի, Զանգեզուրի, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Արցախյան, Ղարաքիլիսայի, Բաբշենի և երկուական առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակներ:
ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ներկայացնում ենք մրցանակակիր մասնակիցների ցանկը`
Խրախուսական մրցանակներ
Զմրուխտե աչքի մրցանակ
Անգելինա Մնացականյան
Մարգարիտ Հակոբյան
Մերի Հաջաթյան
Հարավի փերիի մրցանակ`
Գայանե Նալբանդյան
Ոսկի քաղաքի մրցանակ`
Սաթենիկ Հոլիկյան
Չինումաչինի իմաստունի մրցանակ`
Նարինե Խաչատրյան
Հազարան բլբուլի մրցանակ`
Անահիտ Ներսիսյան
Հնարամիտ դերձակի մրցանակ`
Արմեն Այվազյան
Ազգային համայնքների մրցանակներ
Հարևանի բոյով-բուսաթով փեսայի մրցանակ
Քրդական համայնք - Գուրդուլա
Ասորական համայնք - Դավիթ Բաբասիև
Հարևանի խորոտ հարսի մրցանակ
Վրացական համայնք - Իմեդի (Հույս) թատերախումբ
Եզդիական համայնք - Սվետլանա Հաջոյան
Տեղերը բաշխվեցին վեց մասնակիցների միջև`
Թագավորի մեծ տղի և աղջկա մրցանակ /III տեղ/
Օլեգ Թովմասյան և Մարիամ Վարդանյան
Թագավորի մեծ տղի մրցանակ /III տեղ/
Գարիկ Ղազարյան
Թագավորի միջնեկ աղջկա մրցանակ /II տեղ/
Միլենա Մինասյան
Թագավորի միջնեկ տղի մրցանակ /II տեղ/
Գարուշ Գրիգորյան
Թագավորի փոքր աղջկա մրցանակ /Iտեղ/
Անի Ղազարյան
Թագավորի փոքր տղի մրցանակ /Iտեղ/
Վանիկ Վարդանյան
ԺՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ
Գառնիկ Սեյրանյան
Մհեր Մկրտչյան
արտիստական թատրոն
Բեմադրող ռեժիսոր
Հովհ. Թումանյանի թանգարան
Գիտաշխատող
Էսթեր Խեմչյան
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Բանագետ
Թամար Հայրապետյան
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ
Երանուհի Մարգարյան
ՀՀ Մշակույթի նախարարություն
Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության
պետի տեղակալ
Ժաննա Միքայելյան
ԳԱԱ Լեզվի ինստիտուտ
Բարբառագետ
Գեորգի Հովակիմյան
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Դերասան
ԵԼՈՒՅԹՆԵՐ
Արևմտահայերեն
«Մեծ Հայրիկիս գաղթը 1916 թ. - ին», Ներքին Բազմաբերդ, Սասնո
բարբառ
«Ասաց, Լաո, իմ 14 հլա չէ լրացել, 13 ու կես եմ...», Սասնո բարբառ
«Հայ Վրիժառուն. Արտաշես Գևորգյան»
«Գաղթական Խնդոյանները», Մշո բարբառ
«Ցավը չի կարող լռել, այն արյանս մեջ է աղմկում», Ալաշկերտի բարբառ
«Պատառիկ իմ ընտանիքի պատմությունից. Վանեցի Տատս»
«Տատիս Հիշողությունները», Կարնո բարբառ
«Վէրնա, Այա, իմ Երգիրս», Արցախիբարբառ
«Երեք Փշուր», Բայազետի բարբառի /Արծափի խոսվածք/
«Կեսարիայի դպրոցի աշակերտների ճակատագիրը»
«Իմ նախապապի` Հմայակ Սարգսյանի գաղթի պատմությունը»
«Աբրահամ Դահին գըլողա, Գևորգ Դահին գըլողա, Անդրանիկ Դահին
գըլողա»...
«Դառը հիշողություններ Մարի Վարդանյանի կյանքից», Գարդմանա
բարբառ
«Համրացած տատիս պատմությունը», Արևմտահայերեն
«Գաղթի Ճանապարհով», Մշո բարբառ
«Մայրամ Տատս», Կարնո բարբառ /Շիրակի Խոսվածք/
«Հիշողություն», Կարմիրգյուղի խոսվածք
«Ցավը հոգիներումս ապրեցինք...», Կարնո բարբառ
«Մեծ Հայրս», Արևմտահայերեն
«Անդրանիկի Գավրոշ զինվորի պատմությունը», Արևմտահայերեն
«Մեկ օրորոց տեղ հասավ», Վանի բարբառ
ՄԵԴԻԱՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ