Տնօրեն
Էլ. հասցե՝ aniyeghiazaryant@gmail.com
Կենսագրական տվյալներ.
Ծնվել է 1985թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում:
2004-2008թթ. սովորել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝ բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան
2008-2010թթ. սովորել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝ բանասիրության մագիստրոսի աստիճան
2011-2014 թթ. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ՝ հայցորդ:
Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Հովհ. Թումանյանը և Արևելքը»
Դիպլոմավորված մասնագետ՝ բանասիրական գիտությունների թեկնածու
2009-2010 թթ. աշխատել է Հովհ. Թումանյանի թանգարանում՝ որպես կրտսեր գիտաշխատող
2011-2016 թթ. նույն տեղում՝ որպես ավագ գիտաշխատող
2017- 2019 թթ. նույն տեղում ՝ որպես գիտական գծով փոխտնօրեն
2019 թ. հունվարից-հունիս՝ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժ/պ
2019 թ. հունիսից մինչ օրս՝ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն
Հրատարակության է պատրաստել մի շարք գրքեր, այդ թվում՝
- Հովհ. Թումանյան և իշխանուհի Մարիամ. նամականի» (Երևան, 2010)
- «Հայկական հարցն ու իր լուծումը՝ ըստ Հովհ. Թումանյանի» (Երևան, 2015)
- «Հովհ. Թումանյան. Մտքեր» (Երևան, 2011)
2018 թ.ից ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի հետ համատեղ վերախմբագրված տպագրության է պատրաստում Հովհ. Թումանյանի ԵԼԺ-ի նոր 10-հատորյակը: Տպագրվել է I-III հատորները: Որպես պատասխանատու քարտուղար, իսկ երրորդ հատորում՝ գլխավոր խմբագիր՝ կատարում է աշխատանքների համակարգում, ձեռագրերի հետ տպագիր նյութի համեմատում, սրբագրական և ծանոթագրման աշխատանքներ:
Մասնակցել է թանգարանի կողմից հրատարակվող գրքերի կազման աշխատանքներին.
- «Աշխեն Թումանյան. հուշեր և ընտանեկան պատմություններ» (Երևան, 2011)
- «Արտավազդ Թումանյան. Նամականի» (Երևան, 2013)
- «Արտավազդ Թումանյան. Ստեղծագործություններ» (Երևան, 2014)
- «Հովհաննես Թումանյան. պատկերազարդ ալբոմ» (Երևան, 2016)
Կարդացել է մի շարք դասախոսություններ:
Մասնակցել տեղական և միջազգային գիտաժողովների:
Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: