Թատերախմբի ղեկավար
Էլ. հասցե՝ marotonda@gmail.com
Կենսագրական տվյալներ.
Ծնվել է 1964 թ. ապրիլի 9-ին ք.Երևանում:1984 – 1988 թթ. սովորել էԽ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտում՝Արման Մանարյանի և Արտաշես Հովհաննիսյանի արվեստանոցում:
1997 թ. «Շոկոլադ» թատերախումբ (ստեղծվել է հայ- ֆրանսիական կենտրոնում)
1998 թ. Նաիրիի շրջանի Զովունիգյուղում
2000 թ. «Ավետիս» թատերախումբ«Կարմի ավետարան» եկեղեցուն կից
2004 թ.՝ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում «Կանթեղ» թատերախումբ
2012 թ. ից Մանկական զարգացման հիմնադրամի «Մենք ենք» ներառական թատերախումբ
2012 թ. ից՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Իմ թատրոն Քարակերտ»
2014-2019 թթ. «Իմ թատրոն Գետաշեն», «Իմ թատրոն Արագածավան» և այլն:
2008 թ.-ից մինչ օրս աշխատում է Հովհ. Թումանյանի թանգարանում՝ որպես «Ռոտոնդա» թատերախմբի ղեկավար:
Կազմակերպել է երկու տասնյակից ավելի ներկայացումներ՝
«Սուտլիկ որսկանը» ըստ Հովհաննես Թումանյանի,
«Լուսավորչի կանթեղը» ըստ Հովհաննես Թումանյանի,
«Ռուբենս»՝ ըստ Արտավազդ Թումանյանի
«Բարի՜ կեդանություն»՝ ըստ Հովհաննես Թումանյանի
«Շունն ու կատուն»՝ ըստ Հովհաննես Թումանյանի
«Կոշկակարը և նրա աշակերտները» արևմտահայերեն հեքիաթը՝ Հովհ. Թումանյանի 145-ամյակին:
«Սուտասանը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի
«Ձյունեղեն երազ», «Վինի Փու», «Ես եմ գրքի հերոսը», «Հյուսելով ընկերություն՝ Պինոկիոյի արկածները», «Մի նեղացրեք մարդուն»
«Հսկող աչք», «Ծնվելուց առաջ» և այլն…
Տարիներ շարունակ «Ռոտոնդա» թատերախումբը ներկայացումներով այցելում է Յոլյանի անվան արյունաբանության հիվանդանոցում բուժվող երեխաներին, իսկ «Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս» ներկայացումով ՝ հոսպիտալներ ու զորամասեր:
2010 թ., Տեր Զոր այցելության ժամանակ, մտահղացել և նկարահանվել է «Վերապրում» ֆիլմը: