Բանաստեղծությունը նվիրված է ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հայոց մեծ եղեռնի զոհերի բանաստեղծական ոգեկոչումը Թումանյանը ներկայացրել է որպես հավաքական մի հոգեհանգիստ, որով այս ստեղծագործությունը մեծապես վերածվել է եկեղեցական ծեսի բանաստեղծական յուրահատուկ արտահայտության»:
Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին`
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ
զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար
հազարով...
Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ,
Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի
վերև...
1915 թ.
Ընթերցել ամբողջությամբ →