Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Անմահ հոգի, որ Հենրիկ Սենկևիչ անունով մարմին առար բազմատանջ լեհ ազգի կյանքում՝ նրա տանջանքները փարատելու համար, ընդունիր աշխարհքի ամենատանջված ժողովուրդներից մեկի՝ հայ ժողվրդի գրական գերդաստանի սերն ու հիացումը։
Ընթերցել ամբողջությամբ →
Ավելին
«Սասունցի Դավիթ» պոեմն առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրի տարբեր համարներում, 1903 թ.-ին: Հովհ. Թումանյանը գրում է. «Այս պոեմը կազմելիս օգտվել եմ հետևյալ վարիանտներից. 1. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Սրվանձտյանի. Կ. Պոլիս, 1874, 2. Դավիթ և Մհեր. Մ. Աբեղյան. Շուշի, 1889, 3. Սասմա ծռեր. Գարեգին սարկավագ. Թիֆլիս, 1892, 4. Սասմա փահլևաններ կամ Թլոր Դավիթ և Մհեր. Բ. Խալաթյան, Վաղարշապատ, 1899»: Ավելին