Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Առաջին անգամ «Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ» և «Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան» քառյակների հետ տպագրվել է Ժձ(Պ), 1921, №940, խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Սույն քառյակները, ինչպես նաև անոնց հետևող «Վայրէջք» քերթվածը` անտիպ են2: Մեր շնորհակալությունները բանաստեղծին նրանց առաջին ընթերցման հաճույքը մեր ընթերցողներին ընծայել ուզ Ավելին
Քառյակը հիշեցնում է Ֆ. Նիցշեի «Զվարթ գիտության» 175-րդ ասույթը. «Տակավին ուրիշ ի՞նչ են այս եկեղեցիները եթե ոչ Աստծու դամբարան և մահարձան» (Ֆ. Նիցշե, «Այսպես խոսեց զրադաշտը», թարգմ.` Հակոբ Մովսեսի, Երևան, 2015, էջ 9):
* * *
Ավելին