Սեդան ավարտել է Գայանյան օրիորդաց դպրոցը, ապա` Թիֆլիսի թիվ 13 տեխնիկումը: 1924 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ և ստացել կենսաբանի մասնագիտացում: Եսենտուկիում մասնակցել է ռենտգենոլոգիայի դասընթացների և աշխատել որպես ռենտգենատեխնիկ: Ամուսնացել է բժիշկ Ռուբեն Սաֆրազբեկյանի հետ: 1933 թ. ծնվել է նրանց դուստրը` Իրման: Երկրորդ աշխարհամարտի սկզբին Խորհրդային իշխանությունները Սեդայի ամուսնուն ձերբակալել և աքսորել են, 1955-ին` ետմահու արդարացրել:
1942 թ. գարնանը տեղափոխվել է Թիֆլիս մոր մոտ, ապա Երևան: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Մանրէներ որոնողները» գիրքը, որը պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին:
Տարիներ հետո Սեդան ամուսնացել է Գեորգի Փերիխանյանի հետ:
Սեդան մեծ մասնակցություն է ունեցել թիֆլիսյան բնակարանից իրերի` Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում, նաև Վերնատան ստեղծմանը: